Բոլոր լրատվամիջոցները ուրախացած, իրար հերթ չտալով, թմբկահարում են, որ ՄԱԿ-ը դիտորդներ է ուղարկում Արցախ:
Հիմա էլ հայ չկա, ու գնում են, որ ի՞նչ անեն, ի՞նչ են դիտելու, ի՞նչ են գրանցելու...
Ահա մի ընդարձակ մեջբերում ՌԴ ԱԳՆ քիչ առաջ արված հայտարարությունից, որտեղ ցեղասպան և ֆաշիստական Ադրբեջանը ներկայացված է որպես կառուցողական կողմ, գրեթե՝ որպես հայկական ագրեսիայի զոհ, իսկ հակամարտության ամբողջ մեղքը բարդված է Հայաստանի և Արցախի հայության ու նրա ինքնապաշտպանական համեստ ուժերի վրա...
Հայաստանն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, խիստ սահմանափակ ռազմական ռեսուրս, բարոյալքված, պառակտված հասարակություն, անհասկանալի, թույլ, անմիաբան քաղաքական համակարգ...
Երկու խոսք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստի մասին։
Ո՛չ մի պետություն Ադրբեջանից չպահանջեց զորքերը հետ քաշել առնվազն սեպտեմբերի 19-ի դրությամբ եղած ելման դիրքեր, ինչն էլ միայն կարող էր հայերին նվազագույն բավարար հիմքեր տրամադրել պապենական հողերում և տներում իրենց կյանքը շարունակելու համար։
Խնդիրը, ինչպեսև հարիր է եվրոպական այդ երկու ամենախայտառակ ազգերին, ինչ-որ գաղափար, գաղափարախոսություն կամ այլ վեհ բան չէ, խնդիրն ընդամենը փողն է, այսինքն՝ ցորենն ու խնձորը:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...